Լեհաստանը կողմ է, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ

Լեհաստանը կողմ է, որպեսզի Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ
Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է ՆԱՏՕ-ի պառլամենտական վեհաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում, որ պաշտոնական Վարշավան կողմ է, որպեսզի Վրաստանը, ինչպես նաեւ Ուկրաինան դառնան ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Ըստ Կուխչինսկու խոսքերի, բոլոր պետությունները, որոնք կիսում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արժեքներն ու պարտականությունները, պետք է ունենան հնարավորություն դառնալու դաշինքի մաս:



«Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի Վրաստանը եւ Ուկրաինան մաս դառնան ՆԱՏՕ-ի», — ասել է լեհական Սեյմի խոսնակը, հավելելով, որ դաշինքի կազմ այս երկրների չընդունելը կարող է սպառնալիք դառնալ դաշինքի կայունության համար: