Հայտնի են դարձել մանրամասներ Սիրիայում ռուսների վրա իրականացված հարձակումից

Հայտնի են դարձել մանրամասներ Սիրիայում ռուսների վրա իրականացված հարձակումից
Ռուսաստանի Պնախարարությունը երկու հիմնական վարկած է քննարկում կապված այն հանգամանքի հետ, թե ովքեր են կանգնած Սիրիայում ռուս զինվորականների վրա իրականացված հարձակման հետեւում, որի հետեւանքով երկու զինվորական էր զոհվել եւս երկուսն էլ վիրավորվել էին: Նշենք, որ հարձակումը տեղի էր ունեցել մայիսի 23-ին մի խումբ գրոհայինների կողմից: Ինչպես գրում է «Коммерсантъ» պարբերականը, մի քանի օր առաջ հարձակումից, Դեյր էս-Զորում մի խումբ ռուս զինվորականներ են ժամանել, որոնց խնդիրն է եղել համակարգել սիրիական կառավարական ուժերի գործողությունները եւ այս խմբի ժամանման մասին ամենայն հավանականությամբ գրոհայինները իրազեկված են եղել, ու ձեռնարկել են հարձակում: Առաջին վարկածի համաձայն, հարձակումն իրականացվել է ԻՊ խմբավորման կողմից, մյուս վարկածի համաձայն, հարձակումն իրականացնող գրոհայինները եղել են ամերիկյան ռազմական բազայում ապաստան ստացած Սիրիական ազատ բանակ խմբավորման գրոհայիններից: Նշենք, որ այս խմբավորման գրոհայինների որոշակի խմբի տեղափոխել են Էթ-Թանըֆի ամերիկյան բազայից Հոմս՝ տեղի քուրդ խմբավորումներին իբրեւ թե աջակցություն ցուցաբերելու համար: