Կամբոջայում վաճառվել է վերջին անկախ օրաթերթը

Կամբոջայում վաճառվել է վերջին անկախ օրաթերթը
Կամբոջայում վաճառվել է վերջին անկախ անգլիալեզու օրաթերթը այն մարդու PR ընկերությանը, ով ժամանակին աշխատել է վարչապետ Հուն Սենի համար: Այս մասին հայտնում է BI-ն: Նշենք, որ սա բավական բացասական կերպով է ընդունվել հասարակության կողմից, քանի որ Կամբոջայում առաջիկայում սպասվում են ընտրություններ եւ Հուն Սենը փաստացի կերպով փորձում է տոտալ վերահսկողություն սահմանել այդ երկրի մամուլի նկատմամբ: Բացի այդ, Հուն Սենը հայտնի է որպես լրատվամիջոցների հակառակորդ, ով փակել է տվել բազմաթիվ ռադիոկայաններ, ոստիկանական հսկողություն սահմանել տարբեր լրագրողների հանդեպ, իսկ անցյալ տարվա աշնանն էլ Կամբոջայի գերագույն դատարանը լուծարման վճիռ էր կայացրել ընդդիմադիր կուսակցության հանդեպ, իսկ կուսակցության լիդերներին բանտարկության դատապարտել: Նոր սեփականատերը թեեւ հայտարարել է արդեն, որ խմբագրական սկզբունքների, աշխատաոճի եւ ստեղծած արժեքային ժառանգության նկատմամբ որեւէ փոփոխություն չի նախատեսում, սակայն հասարակական տրամադրությունները բավականին հակասական են: