Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները, ըստ նախնական արդյունքների, հայտնի են

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորները, ըստ նախնական արդյունքների, հայտնի են
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ՝ մայիսի 6-ին, ինը տարվա ընդմիջումից հետո Լիբանանում տեղի ունեցան պառլամենտական ընտրություններ, ըստ համայնքների դրության, որը նաեւ Լիբանանի Սահմանադրության պահանջն էր: Ընտրություններում առաջատար են նախագահ Միշել Աունի եւ վարչապետ Սաատ Հարիրիի կողմնակիցները:



Ինչպես փոխանցում է «Արեւելք» հանդեսը, հայտնի են նաեւ Լիբանանի նոր կազմվելիք խորհրդարանի հայ պատգամավորների անունները, որոնք են՝ Հակոբ Բագրատունի, ՀՅԴ ներկայացուցիչ, Հայ Առաքելական համայնքից, Հակոբ Թերզյան եւ Ալեքսան Մաթոսյան ՀՅԴ ներկայացուցիչներ Հայ Առաքելական համայնքից, Փոլա Յագուբյան, ով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ է կրկին Հայ Առաքելական համայնքից, նախկին զինվորական Ժան Թալուզյան Հայ Կաթողիկե համայնքից եւ Պողոս Քյուրդյան: Հատկապես անակնկալ է եղել Փոլա Յաբուբյանի ընտրությունը: