Իշխանական փոխատեղումները վկայում են, որ ժողովրդին լսող չկա. Neue Zürcher Zeitung

Իշխանական փոխատեղումները վկայում են, որ ժողովրդին լսող չկա. Neue Zürcher Zeitung
Արդեն մի քանի օր է, ինչ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Հայաստանի մայրաքաղաքում եւ պայքարում են ընդդեմ նախկին նախագահի, որը դարձել է վարչապետ: Այդ բողոքի գործողություններում նկատվում է համընդհանուր այն դժգոհությունը, որն առկա է Հայաստանում` իշխանությունների վարած քաղաքականությունից: Ահա այսպես է շվեյցարական Neue Zürcher Zeitung պարբերականն անդրադարձել Երեւանում եւ Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության գործողությունները:



Պարբերականն արձանագրում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալը հետընթաց քայլ է: Հրապարակման մեջ, հեղինակը նաեւ անդրադարձել է 2015-ի սահմանադրական փոփոխություններին եւ դրանով` վարչապետին տրված գերհզոր լիազորություններին: Այս առնչությամբ հոդվածում նշվում է, որ ստեղծվել են բոլոր պայմանները, այդպիսով, որպեսզի Սերժ Սարգսյանը մնա իշխանության ղեկին, որքան կցանկանա: Հոդվածում խոսվում է նաեւ Հայաստանում տիրող բարդ սոցիալ-տնտեսական վիճակի, Ռուսաստանից ունեցած կախվածության մասին` ֆիքսելով, որ մարդիկ ավելի ցանկանում են սերտացնել հարաբերությունները ԵՄ հետ: