Մարզպետարանի կայքում մահացած տնօրենի անունն է

Մարզպետարանի կայքում մահացած տնօրենի անունն է
Արարատի մարզի Նիզամի համայնքի դպրոցի տնօրենի պաշտոնը, ինչպես հայտնել ենք, թափուր է: Թամարա Խաչատրյանը՝ դպրոցի նախկին տնօրենը, 2017 թ․ դեկտեմբերի 28-ին մահացել է Երեւան-Երասխ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից: Թ․ Խաչատրյանը սրտացավ տնօրեն էր եւ մամուլում բազմիցս ներկայացրել է դպրոցի խնդիրները: Արարատի մարզպետարանի կայքում, սակայն, որպես Նիզամիի դպրոցի տնօրեն նշված է Թ. Խաչատրյանը:



Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի ուսուցիչներից մեկը՝ Դավիթ Հակոբյանը, ով մեզ օրերս հայտնեց, որ տնօրենի պաշտոնի համար մրցույթ դեռեւս չի հայտարարվել: Մենք դպրոցի խնդիրների եւ Նիզամի համայնքում սպասվող ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք համայնքի ղեկավար Հարություն Կարապետյանի հետ, որը կհրապարակենք առաջիկայում: