Եվրոյի առք-վաճառքի փոխարժեքը երեկվանից նվազել է

Եվրոյի առք-վաճառքի փոխարժեքը երեկվանից նվազել է
Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 9-ի դրությամբ․ տվյալները՝ rate.am-ի: 



Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 482 դրամ նվազագույն և 483 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 486 դրամ նվազագույն և 487 դրամ առավելագույն փոխարժեքով: 



Մեկ եվրոն այսօր գնվում է 575 դրամ նվազագույն և 578 դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում՝ 583 դրամ նվազագույն և 587 դրամ առավելագույն փոխարժեքով: 



Նշենք, որ երեկ եվրոյի վաճառքի փոխարժեքը մոտեցել է 600-ի սահմանագծին և գնվում էր 598 առավելագույն փոխարժեքով: 



Ռուսական ռուբլին գնվում է 8.25 դրամ նվազագույն և 8.43 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.56 դրամ նվազագույն և 8.70 դրամ առավելագույն փոխարժեքով: