SpaceX-ը չի կարողացել ամերիկյան գաղտնի արբանյակը դուրս բերել Երկրի ուղեծիր

SpaceX-ը չի կարողացել ամերիկյան գաղտնի արբանյակը դուրս բերել Երկրի ուղեծիր
Ամերիկյան Zuma գաղտնի արբանյակի հետ կապը, որը պետք է ուղեծիր հասցվեր SpaceX ընկերության Falcon 9 հրթիռի կողմից, կորսվել է: Այս մասին հայտնում է ամերիկյան Wall Street Journal պարբերականը, վկայակոչելով երկու ամերիկացի պաշտոնյաների փոխանցած տեղեկությունները: Նշենք, որ ապարատը պատրաստվել էր Northrop Grumman-ի կողմից, եւ չի կարողացել պոկվել երկրորդ աստիճանից: Ամենայն հավանականությամբ այն պարզապես կործանվել է եւ ընկել օվկիանոսը: Միացյալ Նահանգներում սկսվել է հետաքննություն եւ այս պահին դեռ որեւէ նշան չի հայտնաբերվել, որը կվկայեր, որ ինչ որ դիվերսիա է եղել կամ արտաքին միջամտություն: