Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյային Ֆրանսիայում մեղադրում են փողերի լվացման մեջ

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյային Ֆրանսիայում մեղադրում են փողերի լվացման մեջ
Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր Սուլեյման Քերիմովին, ով ձերբակալվել էր Ֆրանսիայում, մեղադրանք է առաջադրվել այդ երկիր ապօրինբար  500-750 միլիոն եվրո տեղափոխելու, հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեջ: Ինչպես հայտնում է Интерфакс-ը, այս մասին հայտարարել է Նիցայի դատախազ Ժան-Միշել Պրետրը:



Քերիմովին ներկայացված մեղադրանքի մեջ նշվում է, որ այդ գումարը բերվել է Ֆրանսիա ինչպես կանխիկ, այնպես էլ բանկային փոխանցումների միջոցով եւ նա չի հայտնել հարկային տեսուչներին այդ փոխանցումների եւ բերած կանխիկ գումարների մասին: Ֆրանսիացի իրավապահները վստահ են, որ Քերիմովի գործողությունների նպատակն է եղել փողերի լվացումը: Հիշեցնենք, որ Սուլեյման Քերիմովը ձերբակալվել էր Ֆրանսիայի Նիցա քաղաքում նոյեմբերի 20-ին: