Մահմեդական աշխարհը նախազգուշացնում է Դոնալդ Թրամփին

Մահմեդական աշխարհը նախազգուշացնում է Դոնալդ Թրամփին
Իսլամական համագործակցության կազմակերպությունը հորդորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զերծ մնալ Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու եւ Իսրայելում ամերիկյան դեսպանատան` Երուսաղեմ տեղափոխելու գործընթացից: Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը:



Իսլամական համագործակցության կազմակերպության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ կազմակերպության անդամ 57 պետությունները կխզեն բոլոր տեսակի կապերն ու հարաբերությունները այն երկրի հետ, որը Իսրայելում ունեցած իր դեսպանատունը կտեղափոխի Երուսաղեմ: Հայտարարության մեջ նաեւ ասվում է, որ նման գործողությունը Իսլամական համագործակցության կազմակերպությունը համարում է որպես արաբական պետությունների եւ ընդհանրապես մահմեդական աշխարհի դեմ ուղղված «բացահայտ ագրեսիա»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից է եղել նաեւ Երուսաղեմը որպես Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչումը: