Սերժ Թանկյանը կստեղծի հայկական բրենդային սուրճ

Սերժ Թանկյանը կստեղծի հայկական բրենդային սուրճ
System Of A Downի մենակատար Սերժ Թանկյանը մտադիր է հայկական բրենդային սուրճ ստեղծել: Այս մասին հայազգի աշխարհահռչակ երաժիշտը հայտարարել է ռուսական Expert գործարար հրատարակության հետ զրույցում:



«Ես մտադրություն ունեմ ստեղծել հայկական սուրճի բրենդ, քանի որ դա մեկն է այն ամենից, ինչը ես իրոք սիրում եմ: Առհասարակ շատ բաներ կան, որ ես կուզենայի փորձել: Տեսնենք, թե ինչպես կստացվի», — ասել է Թանկյանը:



Աշխարհահռչակ հայազգի երաժիշտը պատմել է նաեւ նվագախմբային երաժշտության իր էքսպերիմենտների, ամերիկյան «Ոչնչացնելու մտադրություն» եւ ռուսական «Լեգենդ Կոլովրատի մասին» ֆիլմերի մասին խոսել է իր հասարակական գործունեությունից, եւ այն մասին, որ ամեն դեպքում ամենից կարեւորն իր կյանքում կմնա ընտանիքն ու որդին: