Վրացահայությունը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը

Վրացահայությունը կոչ է անում Վրաստանի խորհրդարանին ճանաչել եւ դատապարտել Հայոց Ցեղասպանությունը
Ախալքալակի տարածաշրջանային ժողովի«Վրաստանի հայրենասերների ալյանս» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավորների առաջարկությամբ ռեգիոնալ ժողովը ընդունել է հայտարարություն, որով կոչ է անում վրացական կենտրոնական իշխանություններին ճանաչել եւ դատապարտել Օսմանյան կայսրությունում անցյալ դարասկզբին իրականացված Հայոց Ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն:



Հայտարարության տեքստում նշված է, որ նախաձեռնության հեղինակներն են` ռեգիոնալ ժողովի պատգմանավորներ Զաքար Զաքարյանը, Սամվել Պետրոսյանը, Գենադի Էլիզբարյանը, Սիմոն Մանանյանը եւ Սարգիս Ուզունյանը: Նշյալ պատգամավորները կոչ են անում Ջավախքից ընտրված վրացական պառլամենտի պատգամավորներին բարձրացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը` խորհրդարանի առաջիկա գլխավոր նստաշրջանում: