ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 170 միլիոն եվրո

 ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 170 միլիոն եվրո
ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համագործակցության առավելությունները` շրջանակային համաձայնագրի շրջանակներում: Ինչպես հայտնում է rusarminfo.ru-ն, այն հնարավորություն է տալիս ավելացնել Հայաստանի եւ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ապրանքների արտահանումը դեպի եվրոպական շուկա:Ըստ փոխնախարարի, ԵԱՏՄ շատ անդամ պետություններ չունեն GSP+, այսինքն ԵՄ հետ արտոնյալ առեւտրային ռեժիմ եւ բացելով Հայաստանում ձեռնարկություն եւ կազմակերպելով այստեղ ապրանքներ իարտադրություն, որը ունի հայկական ծագում, այդ երկրների գործարարները կարող են օգտվել նշված արտոնությունից: Մելքոնյանը նաեւ նշել է, որ առաջիկա երեք տարիներին, տարբեր ծրագրերի շրջանակներում ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի 170 միլիոն եվրո օգնություն: