Դոնալդ Թրամփի ռեյտինգը նոր հակառեկորդ է արձանագրել

Դոնալդ Թրամփի ռեյտինգը նոր հակառեկորդ է արձանագրել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռեյտինգը նոր հակառեկորդ է արձանագրել: Ինչպես հայտնում է Քվինիպեկի համալսարանի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը, ԱՄՆ նախագահի քաղաքականությանն աջակցում են ամերիկացիների ընդամենը 33%-ը: Սա այս տարվա հունվարի 20-ին նախագահ Թրամփի պաշտոնակալումից հետո ամենացածր հանրային վստահության ցուցանիշն է: Սոցիոլոգիական հարցման ընթացքում, մասնակիցների 61%-ը հայտարարել է, որ դժգոհ է նախագահ Թրամփի քաղաքականությունից եւ կարծում է, որ նա վատ է կարողանում իրականացնել իր՝ պետության ղեկավարի պարտականությունները: