Ղազախստանը փոխում է կանանց թույլատրելի զգեստների մասին օրենքը

Ղազախստանը փոխում է կանանց թույլատրելի զգեստների մասին օրենքը

Ղազախստանում մեկնարկել է օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է փոփոխություն կատարել կանանց համար թույլատրելի զգեստների մասին օրենսդրությունում` մասնավորապես արգելելով, որ կանայք հանրային վայրերում կրեն ավանդական մուսուլմանական կնոջ տարազ, որը կփակի նրանց դեմքը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, նախաձեռնությունը ներկայումս քննարկվում է կրոնի եւ քաղաքացիական հասարակության նախարարության մասնագիտական հանձնաժողովի կողմից եւ նման քայլը պայմանավորված է անվտանգության նկատառումներով, քանի որ հաճախ ահաբեկիչները սովորաբար փորձում են օգտագործել ավանդական մուսուլման կնոջ տարազը կամ ահաբեկչություն իրականացնելիս, կամ իրավապահներից թաքնվելիս: Պաշտոնական Աստանան պարզաբանում է, որ իրենք այս փոփոխությունների համար որպես հիմք ուսումնասիրել են միջազգային պրակտիկան:



Հիշեցնենք, որ ինչպես եվրոպական, այնպես էլ մուսուլմանական մի շարք երկրներում համանման օրենքներ գործում են կրկին որպես մաս կազմելով գլոբալ ահաբեկչության հակազդման միջոցառումների: