Խոզի օրգանները մարդու օրգանիզմում
Հայաստանում տեղի են ունենում իմպլանտացիոն բնույթի բազմաթիվ վիրահատություններ, իսկ փոխպատվաստում միջին հաշվով՝ 20 անգամ ավելի: "Օրինակ, մազն են իմպլանտացիա անում, ատամները, արհեստական ոսկորներ ու անոթներ",-բացատրում էր Հայկ Դարբինյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս օրենքով արգելվում է փոխպատվաստման համար օրգաններ վերցնել կալանավայրերից: "Բայց հետո պարզվեց, որ երիտասարդը հիվանդ է, ունի հեռանկարներ ու հարազատներ չունի, հարազատներից մեկը, ով որ ի վիճակի է օրգան տալու, գտնվում էր կալանավայրում, փոխեցինք, արդեն իրավունք ունի կալանավայրում գտնվողը օրգանը տա հարազատին",-մանրամասնեց Դարբինյանը:
Հայաստանում առաջին անգամ երիկամի փոխպատվաստում իրականացրել է առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը 1996-1997 թվականներին: Փոխպատվաստումը բարդ գործընթաց է ու թանկ արժե, օրինակ մինչեւ 2 հարյուր հազար եվրո: Նշենք, որ միջազգային պրակտիկայում մարդու օրգանիզմում փոխպատվաստում են նաեւ խոզի, ոչխարի, այծի, կապիկի ներքին օրգաններ՝ լյարդ, փայծաղ, երիկամ եւ սիրտ: Իսկ մեզ մոտ առայժմ փոխպատվաստում են միայն երիկամ: Թեեւ մեզ մոտ խոզի օրգաններ դեռ չեն փոխպատվաստել, սակայն լրագրողները սկսեցին հետաքրքրվել, թե մարդիկ ինչպես են ընդունում խոզի օրգանով փոխպատվաստվելու երեւույթը, հոգեբանական խնդիրներ առաջանո՞ւմ են:
Դարբինյանը պատասխանեց. "Եթե հիվանդը ունի լուրջ խնդիր, ու հանգիստ այդ օրգանները հանում են, ինչո՞ւ չպատվաստեն": Լրագրողները կատակով հարցրին, թե պատվաստումից հետո ընդհանուր նմանություններ ձեռք բերո՞ւմ են, Դարբինյանն էլ կատակով պատասխանեց. "Ոչ, միայն արյան փոխներարկումից հետո կարող է նմանություններ առաջանալ": Խոզի սրտի փոխպատվաստման մասին լսելուն պես լրագրողները սկսեցին քննարկել, թե պաշտոնյաներից ովքեր կարող են պատվաստված լինել:
Կարծիքներ