“Կորուսյալների” (LOST) 12 րոպեանոց վերջաբանը հայտնվել է ինտերնետում (վիդեո)

“Կորուսյալների” (LOST) 12 րոպեանոց վերջաբանը հայտնվել է ինտերնետում (վիդեո)
"Կորուսյալների" 12 րոպեանոց վերջաբանը, որը պետք է թողարկվեր օգոստոսի 24-ին սերիալի պաշտոնական DVD-ում, հայտնվել է ինտերնետում: Այն պետք է որոշակիորեն տար երկրպագուների մոտ ֆիլմի դիտումից հետո առաջացած մի շարք հարցերի պատասխանները: Դիտել հասցրածները պնդում են, որ բոլոր հարցերի պատասխաներն այնուամենայնիվ չեն տրվում, սակայն որոշ խնդիրներ, ինչպիսիք են կղզու վրա կանանց ծննդաբերության անհնարինությունը, սպիտակ արջերի այնտեղ գտնվելու հանգամանքը, Ուոլտի գերբնական ունակությունները, շոշափվում են:



12 րոպեանոց ֆիլմը (անգլերեն) եւ ռուսերեն լուսագրերը կարող եք բեռնել այստեղից: Լուսագրերը ֆիլմին կցելու համար այդ երկու ֆայլերը հարկավոր է տեղադրել միեւնույն պանակում: