Թուրքական փչացած նավ` Մեդվեդեւի համար

Թուրքական փչացած նավ` Մեդվեդեւի համար
ՌԴ նախագահ Մեդվեդեւին ֆորպոստում պատշաճ դիմավորելու նպատակով ՀՀ կառավարությունը կոմպլեմենտար քաղաքականության սկզբունքով Թուրքիայից ձեռք է բերել շատ թանկ զբոսանավ: Ամռան տապին էլ որտե՞ղ, եթե ոչ Սեւանում է կարելի պատվել Մեդվեդեւին: Մեր տեղեկություններով, զբոսանավը Սեւանում փորձարկելու առաջին իսկ վայրկյանին պարզվել է, որ թուրքերը "քցել" են ՀՀ կառավարությանն ու վաճառել անսարք նավ: Նավը ջուրն իջեցնելուց անմիջապես հետո հայտնաբերել են, որ շարժիչները չեն աշխատում: Մերոնք խառնվել են իրար ու նավի արժեքի չափ փող են ծախսել` նոր շարժիչներ ձեռք բերելու նպատակով, բայց կրկին Թուրքիայից: