Արտակարգ նախարարի արտակարգ ծառահատումները

Արտակարգ նախարարի արտակարգ ծառահատումները
Ժամանակին մամուլում գրվեց, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ոչ միայն կադրային ջարդ է իրականացնում, այլեւ ծառերի: Նախարարության ստորաբաժանումները մեկ տեղում միավորելու համար Դավիթաշենի սեյսմիկ կենտրոնի տարածքի ծառերն էին հատել: Այն ժամանակ գրվեց, որ 50 ծառ է հատվել: Պարզվում է՝ մամուլում գրվելուց հետո էլ ծառերի "սպանդը" շարունակվում է՝ եւս 10 ծառ է օրերս հատվել: