Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները լարվել են

Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները լարվել են
Լարվել են ԼՂ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները: Ղարաբաղում մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը սկսել է ազատվել իշխանությունում հաստատված Արկադի Ղուկասյանի մարդկանցից: ԼՂ նախագահը երեկ պաշտոնանկ է արել Գերագույն դատարանի նախագահ Արարատ Դանիելյանին, բայց, որպեսզի քայլը շատ կտրուկ չդիտվի, նրան նշանակել է իրեն խորհրդական՝ հետագայում ընդհանրապես չեզոքացնելու նպատակով: Տեղեկացնենք, որ Արարատ Դանիելյանը Արկադի Ղուկասյանի համադասարանցիներից է, որը նախկին ընկերության շնորհիվ «առաջ է գնացել»: Առայժմ հայտնի չէ, թե ԼՂ Գերագույն դատարանի նախագահի թափուր պաշտոնն ում է տրամադրվելու: