Քուրդ ամուսինները հատել են սահմանն ու անարգել շրջել Հայաստանի տարածքում

Քուրդ ամուսինները հատել են սահմանն ու անարգել շրջել Հայաստանի տարածքում
Վերջերս Երասխավանի հատվածից հայ-թուրքական սահմանը հատել են քուրդ ամուսիններ եւ մի քանի օր շարունակ անարգել շրջել Հայաստանի տարածքում: Գյուղացիների հավաստմամբ՝ նրանք բնակվել են լեռներում: Վերջին անգամ ամուսիններին տեսել են Վայքի գյուղերից մեկի մոտակայքում: Մի առեւտրական, տեսնելով նրանց, զանգահարել է ոստիկանություն: Ամուսիններին ձերբակալել են եւ տեղափոխել Վայքի ոստիկանություն, որտեղից, սակայն, հրաժարվեցին տեղեկատվություն հաղորդել մեզ: Հիշեցնենք, որ սա վերջին ամիսների ընթացքում նշված վայրից սահմանն անցնելու երկրորդ դեպքն է, որը ոչ միայն չի բացահայտվել, այլեւ խնամքով թաքցվում է: