Սեպտեմբերի 21-ին համաներում չի լինի

Սեպտեմբերի 21-ին համաներում չի լինի
Շատերը սպասում էին, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնին, Սերժ Սարգսյանը համաներում է անելու: Երեկ ԱԺ-ում պարզեցինք, որ  խորհրդարանում նման գործընթաց չկա, նման առաջարկ նախագահականից չի գնացել ԱԺ: Քանի որ որոշումը կարող է լինել վերջին պահին, Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն  Արզումանյանին հարցրինք, թե այս տարի համաներում սպասվո՞ւմ է, թե՞ ոչ: Արմեն Արզումանյանն ի պատասխան ասաց, որ համաներման մասին նախապես չի հայտարարվում: Մեր աղբյուրները, սակայն, պնդում են, որ նախագահականում այդ առթիվ որեւէ պրոցես չկա:



Հետեւաբար համաներում չի լինի, չնայած Հայաստանի բանտերում կա 14 քաղբանտարկյալ: Բացի դա էլ՝ ՀՀ բանտերը գերհագեցած են. հասարակական մոնիտորինգն արձանագրել էր, որ որոշ կալանավորներ հերթափոխով են քնում: Հիշեցնենք, որ Հայաստանի ընդդիմությունը, ԵԽԽՎ-ն ու միջազգային շատ կառույցներ բազմիցս պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին: Սակայն, փաստորեն, ՀՀ իշխանությունը չի պատրաստվում առաջիկայում կատարել այդ պահանջները: