ՄԱԿ-ն օգնում է մաքրել Գյումրիի բակերը

ՄԱԿ-ն օգնում է մաքրել Գյումրիի բակերը
Գյումրիի ավելի քան հարյուր դպրոցականներ, երաժիշտներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ եւ քաղաքացիներ այսօր մասնակցեցին քաղաքի մաքրմանը: Միջոցառումն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության «Ելի’ր եւ գործի’ր» համաշխարհային քարոզարշավի շրջանակներում, որը նպատակ ունի մոբիլիզացնել հանրությանը իրենց ջանքերը իշխանությունների հետ միավորելու եւ հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:



ՄԱԿ ՀՏՎ գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն ասաց. «Մենք ուրախ ենք աջակցել երիտասարդների այս կարեւոր նախաձեռնությունը: Ես վստահ եմ, որ Գյումրիի բնակչությունը շարունակելու է հոգ տանել իրենց գեղեցիկ քաղաքի մասին եւ մեծ ներդրում ունենալ զարգացմանը: Էական է այն, որ քաղաքապետն ու քաղաքի իշխանություններն աշխատում են այսօր մեզ հետ եւ աջակցում են երիտասարդ սերունդի ջանքերը:»



Պրն. Սերգեյ Գաբրիելյանը` Երիտասարդական կենտրոնի եւ ՄԱԿ-ի անկյան ներկայացուցիչն ավելացրեց. «Գյումրիի երիտասարդությունը եռանդուն է եւ սիրում է իր քաղաքը, այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ մենք կշարունակենք այնպիսի գործողություններ կազմակերպել, որոնք մեր քաղաքն ավելի մաքուր եւ գրավիչ կդարձնեն: Ինչեւէ, տեղի իշխանությունների եւ ՄԱԿ ՀՏՎ-ի աջակցությունը մեզ համար էական է: Ես հպարտ եմ մեր ներդրումն ունենալ Հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու Հայաստանի ձեռքբերումներին:»



Միջոցառումը կազմակերպել է Երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների կազմակերպման Շիրակի կենտրոնը եւ աջակցել են քաղաքապետը, տեղական իշխանությունները, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Երիտասարդության եւ սպորտի հարցերի նախարարության հետ համագործակցությամբ:



Միջոցառումը նաեւ Հազարամյակի զարգացման համընդհանուր նպատակների գագաթաժողովի շրջանակներում ՄԱԿ ՀՏՎ երեւանյան գրասենյակի կողմից կազմակերպած միջոցառումների շարքից մեկն է: Գագաթաժողովը նախատեսված է 2010թ. սեպտեմբերի 20-22 Նյու Յորքում: Միջոցառումն իրականացվում է Երիտասարդության տարվա շրջանակներում. երկխոսություն եւ փոխըմբռնում:



ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ