Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում

Ադրբեջանն իրականացնում է  այն, ինչ իր շահերից է բխում

«Եթե կա հակամարտություն և ձգտում ենք խաղաղության, ապա դրանք երկկողմ պետք է լինեն։ Պետք է սահմանվեն համապատասխան ընթացակարգեր և հետևեն դրանց։ Այսինքն՝ լինի երկու երկրների միջև համաձայնագիր, քարտեզները ճշգրտվեն, դրանից հետո նոր սահմանագծման գործընթացն իրականացվի։ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև իրականացվող գործընթացները հատվածական են և չեն համապատասխանում իրականությանը. այս ամենը հետևից են սկսում իրականացնել»։ Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Գործընթացները ցույց են տալիս՝ Ադրբեջանն իրականացնում է այն, ինչ իր շահերից է բխում։ «Մի դեպքում Տավուշի հատվածում ինքը պարտադրում է սահմանազատում, ինքը կարող է հղում կատարել քարտեզներին, Ալմաթիի պայմանագրին, իսկ մյուս դեպքում, ինչը ձեռնտու չի, չի համաձայնվում դրան»,- ասել է նա։