Ազգային Ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահը հրաժարական է ներկայացրել

Ազգային Ժողովի ԲՀԿ-ական փոխնախագահը հրաժարական է ներկայացրել
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու մասին դիմում է  ներկայացրել: Ինչպես NEWS.am-ին հայտնել է կուսակցության առաջնորդի մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը, Պետրոսյանի փոխարեն առաջարկվելու է «Բարգավաճ Հայաստանի» մեկ այլ ներկայացուցչի թեկնածությունը:



Գալստյանը, սակայն, դժվարացավ ասել, թե ում են առաջադրելու: Նրա խոսքով, դա պարզ կլինի հոկտեմբերին: Նա նաեւ դժվարացավ նշել, թե որն է Պետրոսյանի հրաժարականի պատճառը: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ու Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հայտարարել են, թե մտադիր չեն զբաղեցնել խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը: