Ֆրիգիդություն անունով հիվանդություն գոյություն չունի

Ֆրիգիդություն անունով հիվանդություն գոյություն չունի
Ֆրիգիդություն կոչվող հիվանդությունը, որը վերագրվում է այն կանանց, որոնք բացարձակ անտարբեր են սեքսի նկատմամբ, հերքվել է գիտնական Ռեյ Մոյնիխենի կողմից: Նրա տվյալներով` ամերիկյան խոշոր ձեռնարկությունը կեղծ հետազոտության տվյալներ է տարածել, թե իբր աշխարհում կանանց 63 տոկոսը անտարբեր է սեքսի նկատմամբ, որպեսզի դեղեր վաճառի նրանց: Մոյնիխենը վստահեցնում է, որ կանանց սեռական խնդիրները առաջ են գալիս հիմնականում նրանց հոգեբանական խնդիրներից: Գիտնականը վստահ է, որ ցանկացած անտարբեր կին լավ հոգեբույժի օգնությամբ կկարողանա վերադարձնել իր սեռական կյանքը: