Նաիրիտցիներն այսօր հավաքվել էին արդեն նախագահականի մոտ (ֆոտոշարք)

Նաիրիտցիներն այսօր հավաքվել էին արդեն նախագահականի մոտ (ֆոտոշարք)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիան այսօր շարունակել են նախագահական նստավայրի մոտ: Նրանք պահանջում են վճարել իրենց չորս ամսվա աշխատավարձը: Նրանց  այսօր լսել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Հիշեցնենք, որ երեկ էլ նրանք կառավարության առջեւ էին  բողոքի ցույց անում, ինչն ավարտվեց  Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հանդիպումից հետո: Վերջինս խոստացավ նրանց հանդիպել երեքշաբթի օրը իր աշխատասենյակում: Իսկ Կարեն Կարապետյանը ցուցարարներին ասել է, որ նախագահի հստակ հանձնարարական կա, որ օրերս գոնե աշխատավարձի մեկ ամսվանը մեկ շաբաթվա ընթացքում պետք է վճարեն, եւ մեկ ամսվա ընթացքում գտնեն նոր ռեսուրսներ` հարցն ամբողջապես լուծելու համար: