Քեզ լինի

Քեզ լինի
Փետրվարի 26-ին մենք բաց նամակ էինք տպագրել՝ ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հեղինակը Հայրենական մեծ պատերազմի վետերան, 80-ամյա Վարոս Եսայանն էր, որը հույսը կտրելով, որ կստանա Սովետական Միության ժամանակ Խնայբանկում դրած իր ավանդները, որոշել է այն նվիրել ՀՀ նախագահին, եւ մի խնդրանք ունի՝ դրանք ծախսել «դեռեւս կենդանի մի քանի հարյուր վետերանների սիրտը շահելու նպատակով»:



Արձագանքելով մեր այս հրապարակմանը` խմբագրություն էր զանգահարել երկրորդ կարգի հաշմանդամ, 78-ամյա Մելիք Նուբարյանը, որը խնդրում էր իր անունից եւս հաղորդել Սերժ Սարգսյանին, որ ինքը միանում է Եսայանի նամակին եւ իր ավանդը նույնպես տալիս է նրան՝ «թող ոնց ուզում են օգտագործեն», քանի որ վստահ է, որ իր կենդանության օրոք այլեւս չի հասցնի այն ստանալ: