Նալբանդյանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպա՞ն

Նալբանդյանը՝ Իսրայելում Հայաստանի դեսպա՞ն
Մեր ընթերցողներից մեկն օրերս փորձել էր արտաքին գործերի նախարարությունից պարզել, թե ով է Իսրայելում Հայաստանի դեսպանը: Որքան մեծ էր եղել նրա զարմանքը, երբ մի գործավար պատասխանել էր, թե՝ Էդվարդ Նալբանդյանը: Պարզվում է՝ ժամանակին պրն Նալբանդյանը համատեղել է Ֆրանսիայում դեսպանի պաշտոնը Իսրայելում դեսպանի պաշտոնի հետ: Նստավայրը եղել է Փարիզը, եւ, ըստ լուրերի, համատեղման երկար տարիների ընթացքում 1 կամ 2 անգամ է նա եղել Իսրայելում: Ապա, երբ նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար, հրաժարվել է Ֆրանսիայում դեսպանի պարտականություններից, սակայն Իսրայելում դեսպանի կարգավիճակից «մոռացել է» հրաժարվել, ուստի ԱԳՆ արխիվներում մնացել է որպես Իսրայելում դեսպան: Հավանաբար Հայաստանը միակ երկիրն է, որ արտգործնախարարը նաեւ դեսպան է: Տարօրինակ է նաեւ, որ ինչ կորած-մոլորած երկրում ասես մենք դեսպան ունենք, իսկ Իսրայելում չունենք եւ կարիքն էլ, փաստորեն, չունենք: