Ընկերներ ունեմ, բիզնես` ոչ

Ընկերներ ունեմ, բիզնես` ոչ
Ուրբաթ օրը լրագրողները ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հարցրել են իր վրաստանյան բիզնեսներից, որոնց մասին օրերս գրվել էր մամուլում: Վերջինս արդարացել է, թե Վրաստանում բիզնես չունի, որեւէ ընկերություն չի բացել եւ ոչինչ չի ներկրում Հայաստան:



Ավելին՝ դա համարել է անհեթեթ խոսակցություն: «Այո, այս տարի մայիսի 6-ին այցելել եմ Վրաստան՝ մասնակցելու Վրաստանի ոստիկանության տոնին նվիրված միջոցառումներին, եւ ընդհանրապես աշխատանքային այցով հաճախ եմ լինում Վրաստանում ու շատ լավ հարաբերությունների մեջ եմ Վրաստանի իմ գործընկերոջ հետ: Սա նշանակում է, որ բիզնե՞ս ունեմ: Ռուսաստան էլ եմ շուտ-շուտ գնում, միգուցե Ռուսաստանում է՞լ բիզնես ունեմ»,- չքմեղացել է Ալիկ Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, թե միգուցե լավ է նման տեղեկություններ տարածելը. դա կարող է վկայել իր՝ գործունյա լինելու մասին, որ պետական պաշտոնը  կարողանում է համատեղել բիզնեսի հետ: