Պետք է պահանջեք կառավարությունից պատշաճ իրավական վարույթ իրականացնել

Պետք է պահանջեք կառավարությունից պատշաճ իրավական վարույթ իրականացնել
Հայաստանի Հանապետության նախագահ Սերժ Սարգսյանին



Որպես Armenian Bar Association-ի անդամներ, որն ամբողջ աշխարհում ընդգրկում է բազմաթիվ փաստաբաններ, իրավաբաններ, դատավորներ ու գիտության ներկայացուցիչներ, պարտավոր ենք մեր խորը մտահոգությունը հայտնել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի անդամ տասնութամյա զորակոչիկ Աղասի Աբրահամյանի` ոչ մարտական  պայմաններում տեղի ունեցած մահվան վերաբերյալ:



Ոչ մարտական պայմաններում զինվորական անձնակազմի անդամների կասկածելի մահացությունների` օրեցօր ավելացող քանակի մասին տեղեկությունները հրատապային են,  հրատապային են նաև միմյանց նկատմամբ զինծառայողների դաժան, ստորացուցիչ ու սպառնալից գործողությունները:



Մենք վստահ ենք, որ Դուք պարտավորված եք զգում արդարություն և հավասարություն ապահովել բոլոր զինվորների համար`անկախ դասային ու խավային պատկանելությունից: Որպես գլխավոր հրամանատարն այն բանակի, որ պաշտպանել է իր հայրենիքն ու պատմական հաղթանակներ գրանցել Արցախի  ազատագրման համար պայքարում, Դուք, առավել քան այլ ոք, գիտեք, թե ինչքան կարևոր են միահամուռ կապվածությունը, թիմային աշխատանքի ոգին և փոխադարձ հարգանքը ստորադաս ու վերադաս անձնակազմերի միջև:



Նման ռազմական կառույցում ոչ մի կերպ չեն կարող հանդուրժվել մարդու իրավունքների չարաշահումները: Մարտական կարգապահությունը, որի կարևորությունն անթերագնահատելի է, պետք է հիմնված լինի պատշաճ ձևավորված ու օրինական ռազմական հեղինակության նկատմամբ հարգանքի վրա:  Դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուրը կարժանանա արժանապատիվ ու հարգալից վերաբերմունքի` խթանելով ֆիզիկական ու հոգեբանական առողջ դրսևորում:



Մենք ոգեշնչված ենք 2011թ. հուլիսի 9-ին տեղի ունեցած երտասարդ սպաների առաջին բանակային կոնֆերանսի ընթացքում հնչեցրած Ձեր դիտարկումներով, երբ Դուք պահանջեցիք երիտասարդ սպայական ուժերից զերծ պահել հայաստանյան հասարակությանը բանակում որոշակի կոպիտ ու բիրտ գործելաոճից: Մենք նաև ողջունում ենք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին գործողությունները, ով ղեկավարում է Ա. Աբրահամյանի մահվան առնչությամբ հետաքննությունը և արդեն հայտարարել է մի քանի կասկածյալների ձերբակալության մասին: Խնդրում ենք, որպեսզի Դուք անձամբ  վերահսկեք` հաշվետվություն պահանջելու բոլոր նրանցից, ովքեր չարաշահում են իրենց պաշտոնեական դիրքը, և ոճրագործների նկատմամբ ապահովեք օրենքի արդար ու թափանցիկ կիրառում:



1948թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր դեկլարացիայի 5-րդ մասում ասվում է. «Ոչ մի անձ չպետք է ենթարկվի բռնության կամ դաժան, անմարդկային և ստորացուցիչ պատժամիջոցի»: Մենք խնդրում ենք, որ Դուք` որպես ՀՀ նախագահ, պատվիրեք այս ձևակերպմանը համահունչ հետաքննություն անցկացնել բանակում կատարվածի մասին հայտարարությունների վերաբերյալ և դիտարկեք համակարգային մակարդակով տեղի ունեցող չարաշահումները` բանակը բարեփոխելու և հետագա նման նախադեպերն ու չարաշահումները կանխարգելելու վճռականությամբ: Եթե բանակում կազմակերպական մթնոլորտն այնպիսին է, որ թույլ է տալիս դաժան ու անմարդկային վերաբերմունք զինծառայողի նկատմամբ, ապա Դուք պետք է պահանջեք կառավարությունից պատշաճ իրավական վարույթ իրականացնել և վավերացնել բռնությունները կանխող կարգուկանոն:



Մենք առաջարկում ենք սահմանել այնպիսի մեխանիզմ և ընթացակարգ, որը թույլ կտա անհատներին ու խմբերին արտահայտել իրենց բողոքն առանց ճնշումներից վախենալու: Կոչ ենք անում Ձեզ` հավաստիացնել, որ օրենքն ու ստանդարտները կհարգվեն, կիրականացվեն և կամրապնդվեն զինվորական ու արդարադատության համակարգերի կողմից:



Որպես անկախ կազմակերպություն, որը հավատարիմ է օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը,  մենք պատրաստ ենք սատարել Ձեզ:



Հարգանքով`



Էդվին Է. Մինասյան‚



Armenian Bar Association կազմակերպության տնօրեն