Բարձրաստիճանների որդիները ծառայությունն անցկացնում են զորամասից դո՞ւրս

Բարձրաստիճանների որդիները ծառայությունն անցկացնում են զորամասից դո՞ւրս
Երեկ մեր խմբագրություն էր զանգել մի լոռեցի ու դժգոհում էր բանակում տիրող ամենաթողությունից: Դժգոհում էր, որ որոշ բարձրաստիճանների որդիներ, բավական չէ՝ ծառայում են քաղաքներում տեղակայված զորամասերում, դեռ մի բան էլ օրն անցկացնում են զորամասից դուրս: Զանգահարող քաղաքացին  մատնանշեց ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանի որդու՝ Հովհաննեսի մասին, որը ծնունդով վանաձորցի է եւ ծառայում է Վանաձորի  զորամասերից մեկում, սակայն հաշված օրեր է անցկացնում զորամասում: Իհարկե, նման դեպքերը մեր իրականության մեջ սովորական են դարձել: