Նախապատմական ժայռապատկերները երեխաներ են նկարել (վիդեո)

Նախապատմական ժայռապատկերները երեխաներ են նկարել (վիդեո)
Ֆրանսիայի Ռուֆինյակ քարանձավում գտնված նախապատմական նկարների հեղինակները երեխաներ են: Գիտնականների կարծիքով, պատանի նկարիչները մոտ 3 տարեկան են եղել, գրում է BBC-ն:

Մատներով արված ուղիղ եւ ալիքաձեւ զուգահեռ գծերը գտնվել են Ֆրանսիայի Ռուֆինյակ քարանձավում, որ հայտնի է նաեւ որպես «հազար մամոնտի անձավ»:

Նկարները վերլուծելիս՝ գիտնականներն օգտագործել են վերջերս մշակված մեթոդը, որ թույլ է տալիս որոշել հեղինակի սեռն ու տարիքը: Նկարների մեծ մասը պատկանում է մոտ 13 հազար տարի առաջ ապրած հնգամյա անհայտ նկարչուհու: Այս քարանձավի ժայռապատկերները հայտնի են դեռեւս XVI դարից, բայց միայն 1956թ. գիտնականները հայտնաբերեցին, որ դրանց մի մասը նախապատմական դարաշրջանի է պատկանում: Քարանձավներից մեկում այնքան շատ մանկական նկար է եղել, որ փորձագետները ենթադրում են, որ այն ժամանակին ծառայել է որպես խաղասենյակ: