Շեքսպիրը հիփ-հոփ ոճում եւ հայերե՞ն

Շեքսպիրը հիփ-հոփ ոճում եւ հայերե՞ն
Ապրիլի 23-ին` Շեքսպիրի ծննդյան եւ միաժամանակ մահվան օրը, սկսվում է ««Գլոբ» թատրոնն աշխարհի համար» թատերական աննախադեպ փառատոնը, որի ժամանակ բեմադրվելու են Շեքսպիրի գործերը 37 լեզուներով՝ համապատասխանաբար 37 երկրների թատերախմբերի կողմից: «Գլոբ» թատրոնում աշխատել եւ ստեղծագործել է Շեքսպիրը, եւ այժմ թատրոնը որոշել է իր վրա բեւեռել ողջ աշխարհի ուշադրությունը: Թատերախմբերին ընտրող ժյուրին շրջագայել է աշխարհով մեկ` նախապատվությունն ամրապնդելով մի շարք  գործոններով` դերասանների տաղանդով, Շեքսպիրի թատերգությունների բեմադրության փորձով եւ այլն: Փառատոնը տեւելու է վեց շաբաթ:



Մասնակցելու են ռուսական, բելառուսական, չինական, աֆրիկյան, կովկասյան, անգամ աֆղանական  թատերախմբեր, որոնք փառատոնին մասնակցելու համար ստիպված են հազար ու մի տեսակ փորձություններ հաղթահարել: Լինելու են նաեւ ժամանակակից մեկնաբանություններ, օրինակ,  Օթելլոն հիփ-հոփ ոճում, ոչ ավանդական մոտեցումներ, ասենք՝ բեմադրություն խուլ ու համր դերասանների մասնակցությամբ:



Կլինի նաեւ ներկայացում հայերեն լեզվով, հայ դերասանների մասնակցությամբ: