Մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյի կինոփառատոնը

Մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյի կինոփառատոնը
Երեկ Պեդրո Ալմոդովարի «Մաշկը, որում ես ապրում եմ» ֆիլմով մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյի 13-րդ կինոփառատոնը, գրում է ITAR-TASS-ը: «Սա Հարավային Ամերիկայի կինեմատոգրաֆի ոլորտում խոշորագույն իրադարձություն է: Ակնկալում ենք, որ փառատոնային ծրագիրը, որտեղ 350 ժապավեն է ներառված 60 երկրներից, կդիտի մոտ 250 հազար մարդ», - լրագրողների հետ զրույցում նշել է փառատոնի կազմակերպիչ «Ռիոֆիլմ» ընկերության նախագահ Սերժիու սա Լեյթանը:



Կինեմատոգրաֆի հետ կայուն ու երկարատեւ հարաբերությունների մեջ գտնվող Ռիո-դե-Ժանեյրոյի փառատոնը քաղաքի բնակիչների կողմից սիրված ու սպասելի իրադարձություն է: Կինոյի հարյուրավոր վարպետներ Ռիոյում են նկարել իրենց ֆիլմերի դրվագներ, կամ ամբողջական ֆիլմեր: Այդ ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Միայն 2010-2011թթ. Ռիո դե Ժանեյրոյի փողոցներում տեսարաններ են նկարահանվել ավելի քան 100 արտասահմանյան ֆիլմերի համար: