Հիմա էլ՝ ջեռուցման համար

Հիմա էլ՝ ջեռուցման համար
Չնայած տեւական ժամանակ է՝ դեռ ամառվանից Երեւանի քաղաքապետարանին պատկանող մանկապարտեզներն անվճար են, բայց ծնողները պնդում են, որ իրենցից պարբերաբար գումարներ են հավաքում` մի օր խողովակների համար, մի օր` «Օգնիր մանկապարտեզին» ակցիա իրականացնում: Երեկ էլ Երեւանի Կենտրոնի թիվ 3 մանկապարտեզի ծնողներին հայտարարել են, որ յուրաքանչյուրը պետք է 5 հազար դրամ փոխանցի համապատասխան հաշվեհամարին` ջեռուցման համար, արդարանալով, թե պետությունը հնարավորություն չունի: Նշենք, որ այդ մանկապարտեզում 7 խումբ կա, ամեն խմբում՝ 40-45 երեխա: