Քեթրինն ու Տոնուսը

Քեթրինն ու Տոնուսը
Թեեւ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փորձում են համերաշխությամբ մեջ-մեջ անել մեծամասնական ընտրատարածքները, սակայն որոշ տարածքներում չեն կարողանում «բարիշել»: Այսպիսին է իրավիճակը թիվ 3 ընտրատարածքում (Քանաքեռ-Զեյթուն): Այստեղ  շարունակում է շրջանառվել ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի` Տոնոսի Աշոտի թեկնածությունը, սակայն, մեզ հասած տեղեկություններով, ՀՀԿ-ում արդեն պլանավորել են, որ այնտեղից անպայման առաջադրվելու է ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին» ընկերության տնօրեն Արթուր Ստեփանյանը: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը Միհրանին տեսնում է  Պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում: Եվ  պատահական չեն համարում այն, որ  Միհրան Պողոսյանին Սերժ Սարգսյանն օրերս գեներալի կոչում շնորհեց: