Հրապարակի պայթյունից տուժածներից 34-ը դեռ հիվանդանոցում են

Հրապարակի պայթյունից տուժածներից 34-ը դեռ հիվանդանոցում են
ՀՀ կառավարությունը տեղեկացնում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն այցելել են Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն և Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն՝ տեսակցել մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարից տուժածներին: Վարչապետը զրուցել է նրանց հետ և մաղթել առողջություն:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ տուժածների առողջական վիճակը բավարար է և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: Առաջիկայում՝ ամբողջովին ապաքինվելուց հետո, նրանք բոլորը դուրս կգրվեն հիվանդանոցներից:

Էրեբունի բժշկական կենտրոնում ներկայում բուժում է ստանում պատահարից տուժած 7, իսկ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում՝ 27 մարդ: