Արգելանք ստացած պանիր արտադրող 18 ընկերություններից 17-ը վերսկսել է իր գործունեությունը

Արգելանք ստացած պանիր արտադրող 18 ընկերություններից 17-ը վերսկսել է իր գործունեությունը
Պանրի արտադրության ոլորտում իրականացված պետական վերահսկողության շրջանակներում հայտնաբերված խախտումների արդյունքում արտադրական առանձին գործառույթների արգելանք ստացած 18 ընկերություններից 17-ն արդեն վերսկսել են իրենց գործունեությունը:  Այս մասին հայտնել է  ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Արարարտյանը:



Արգելանքը հանվել է՝ հիմք ընդունելով նրանց կողմից բավարար միջոցառումների անցկացումը:  Ստուգման արդյունքում արտադրողների կողմից ոչ մի բողոքարկում չի եղել:



Ա.Արարատյանը նշել է նաև, որ տվյալ ընկերություններում բավականին երկար ժամանակ ստուգումներ չեն իրականացվել, և այդ ստուգայցը նրանց համար եղել է անկանխատեսելի: «Նրանց հետ ուսուցողական աշխատանք է տարվել, եղել են նաև այնպիսի արտադրողներ, ովքեր բացարձակ տեղեկություն չունեին 2006թ-ից գործող օրենքի, տվյալ արտադրատեսակը բնորոշող կանոնակարգի և դրա արտադրության կազմակերպման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման մասին»,- ասել է  նա: