Փոքր ՀԷԿ Ջերմուկում. հասարակությանը խաբե՞լ են

Փոքր ՀԷԿ Ջերմուկում. հասարակությանը խաբե՞լ են
Ջերմուկում գոյություն չունի այն հասցեն, որտեղ պետք է տեղի ունենային «Գնդեվանք» փոքր ՀԷԿ-ի նախագծի հասարակական լսումները: Ինչպես հայտնում է «Էկոլուրը», տեղի հասարակայնությունը չի կարողացել մասնակցել նոյեմբերի 26-ին նշանակված լսումներին: Եղեգնաձորի Օրհուս կենտրոնի համակարգող Նարեկ Բեգլարյանի փոխանցմամբ, հասարակայնության ներկայացուցիչները փորձել են գտնել լսումների մասին հայտարարության մեջ նշված  Արփա- Սևան փողոց 1 հասցեն: Ջերմուկի քաղաքապետարանի տվյալների բազայում նման փողոց չկա: «Բնապահպանության նախարարություն են զանգել, նրանց ասել են, որ Բնապահպանության նախարարությունից ներկայացուցիչ չի եղել, դրա համար չեն կարող վայրն ասել: Զանգահարել են «Բի Էս Բի»  ՍՊԸ, որը նախագիծը ներկայացրել է բնապահպանական փորձաքննության, բայց ընկերությունն այդպես էլ չի բացատրել, թե որտեղ են անցկացվում լսումները: Հետո ընկերությունում պարզապես դադարել են պատասխանել հեռախոսազանգերին»,-հայտնում  է «Էկոլուրը»:



«ԷկոԼուր»-ը դիմում է Բնապահպանության նախարարությանը.



  • պահանջում ենք «Բի Էս Բի»  ՍՊԸ-ի փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագծի հասարակական լսումները ճանաչել անվավեր եւ պահանջել նոր հասարակական լսումների անցկացում






  •  նաեւ պարտադիր ենք համարում նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետի մասնակցությունը լսումներին: