ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշջան կատարած այցի շրջանակներում հանդես են եկել հայտարարությամբ:



Հայտարարության մեջ ասվում է, որ համանախագահները մտադիր են շարունակել կողմերին օգնելու իրենց ջանքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ղարաբաղ կատարված այցի ընթացքում, նոյեմբերի 21-ին համանախագահներն այցելեցին Զանգիլանի և Ջաբրաիլի շրջաններ, «այդ տարածքներում համանախագահների 2010 թվականի այցից հետո տիրող իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»: Նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ համանախագահները քննարկել են օգոստոսին և սեպտեմբերին կայացած իրենց հանդիպումները արտգործնախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ, ինչպես նաև խաղաղ գործընթացի շարունակության գաղափարը, որը երկու երկրների ԱԳՆ ղեկավարներն էր ներկայացվել հոկտեմբերի 27-ին կայացած հանդիպման ընթացքում: Հայտարարության մեջ ասվում է, որ «կողմերը պայմանավորվեցին շարունակել աշխատանքները արտգործնախարարների մակարդակով: Համանախագահներն իրենց շնորհակալությունն են հայտնել դեսպան Կասպրշիկին ու նրա թիմին, ստեղծված բարդ իրավիճակում կրակի դադարեցմանն ուղղությամբ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դեպի տարածաշրջան, մասնավորապես, Զանգիլանի և Ջաբրաիլի շրջաններ, իրենց այցն պահովելու համար»: