Խուդյան. Եռօրյա ժամկետ եմ տրամադրում Մանգասարյանին` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար

Խուդյան. Եռօրյա ժամկետ եմ տրամադրում Մանգասարյանին` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար
Երեկ հրապարակել ենք Վլադիսլավ Գրիգորի Մանգասարյանի պարզաբանում-պատասխանը սփյուռքահայ Էդմոնդ Խուդյանին: Խուդյանը հանդես է եկել պատասխան հայտարարությամբ:



 



Եռօրյա ժամկետ եմ տրամադրում Մանգասարյանին` լրատվամիջոցներին փաստեր ներկայացնելու համար 



 



Երեկ Հրապարակ թերթի կայքում տեղադրվել է մի նամակ, որում իմ կողմից բազմիցս բարձրաձայնված հանցագործներից մեկը` Վլադիսլավ Մագասարյանը հայտարարում է, թե ինձ մոտ է գտնվում 3.493.516 ԱՄՆ դոլար:  Ես թողել եմ Մանգասարյանի հոդվածի ներքեւում իմ  մեկնաբանությունը եւ վստահ եմ, որ լրատվամաջոցն իր անաչառությունը պահպանելու սկզբունքից ելնելով կհաստատի Մանգասարյանի հսկայական ծավալի արդարացուների վերաբերյալ իմ շատ հակիրճ մեկնաբանությունը:



 



Ես չեմ պատրաստվում անդրադառնալ Վլադի հսկայածավալ հորինվածնքներին եւ Վլադ Մանգասարյանի հետ խոսելու ոչինչ չունեմ: Այս պահին ես ՀՀ-ում արդարադատություն իրականացնող բոլոր մարմիններին եւ զանգվածային լրատվության միջոցներին հայտում եմ հետեւյալը.



 



Ես պատրաստ եմ ցանկացած պահի Հայաստան գալ եւ նորմալ մեկի, ոչ Վլադ տեսակի հետ քննարկելու եղածը: Եթե բացահայտվի, որ նա ճիշտ է, ես պատրաստ եմ կրել ֆինանսական եւ բարոյական ամենամեծ տույժերը: Ընդամենը տրամադրում եմ եռօրյա ժամկետ Մանգասարյանին` զանգվածային լրատվության բոլոր միջոցներին իր հայտարարության վերաբերյալ փաստեր ներկայացնելու համար: Հարգելի Մանգասարյան, ես էլ կցանկանայի իմանալ ինչ գումար է դա ընդհանրապես, որտեղից եւ ինչ կերպ է ինձ փոխանցվել: Եթե Վլադիսլավ Մանգասարյանը իսկապես փաստեր ունի, կարծում եմ եռօրյա ժամկետում կներկայացնի դրանք, եթե ոչ` ինքներդ ենթադրեք թե ում հետ գործ ունենք:



 



2007 թվականի հոկտեմբերից հետո ընկերությունը ղեկավարվել է Վլադ Մանգասարյանի եւ իր գործընկեր Ղեւոնդ Ղալումյանի կողմից եւ յուրաքանչյուր սենտ նրանց հասատումով է ինձ փոխանցվել: Եսայանը առանց հաշվապահի չէր կարող ինձ գումար փոխանցել, իսկ հաշվապահությունը ենթարկվում էր միայն Ղեւոնդ Ղալումյանին:



 



Հավատացած եղեք, որ ես կամ որեւէ մեկը այս վերեւների հովանավորությունը վայելող հանցագործներից ավելորդ դոլար չէր կարող ստանալ, իսկ եթե ես ստացած լինեի, ապա դատախազությունը անմիջապես ինձ բերման կենթարկեր եւ կոշիկներս էլ արգելանքի տակ կդներ վերջին սենտը ստանալու համար: Այս մարդը հանցագործ է, ավանտյուրիստ, խաբեբա: Նա եւ իր հանցագործ խումբը թալանել են ընկերությունը եւ իրենց գործարքներով  ՀՀ նախագահի եղբայր Լեւոն Սարգսյանին դարձրել են համագործակից: Այսօր այս ամենը չի բացահայտվում որովեհտեւ Լեւոն Սարսգյանը թույլ չի տալիս, թերեւս իրավապահ մարմիններին ամեն ինչ հայտնի է: Ես համոզված եմ որ սառույցը սկսել է կոտրվել: Լեւոն Սարգսյանը, դատախազությունը, ՊԵԿ-ն ու դատավորները լուրջ անհանգստացած են իրենց հովանավորչությանբ եւ սա շատ երկար չի շարունակվի, իսկ Վլադ Մանգասարյանը ի վերջո  պատասխանատվության առջեւ կկանգնի:



 



Սրանք Հայաստանը կեղեքող, թալանող եւ հուսահատության հասցնող հայերն են:



 



Էդմոնդ Խուդյան ԱՄՆ