Ամազոնուհիներ. լեգե՞նդ, թե՞ իրականություն (լուսանկարներ)

Ամազոնուհիներ. լեգե՞նդ, թե՞ իրականություն (լուսանկարներ)
Գոյություն ունեցե՞լ են արդյոք ամազոնուհիները, թե՞ նրանք ընդամենը լեգենդ են եղել: Այս հարցը հուզել է անգամ հին հույներին: Շատերը թերեւս կհիշեն Ալեքսանդր Մակեդոնացու մասին լեգենդը, որտեղ նրա մոտ է գալիս մի զարմանալի այցելու՝ իրեն անվանելով  թագուհի:



 



Մեծ նվաճողը զարմանում է հյուրի տեսքից, որ թագավորական տիկնանց արժանի կերպարանք ուներ, բայց ավելի է զարմանում նրա այցելության նպատակն իմանալուց հետո: Անծանոթուհին աղջիկ երեխա էր ուզում ունենալ Մակեդոնացուց, ով հետո պետք է դառնար հրաշալի զինվոր: Խորհրդավոր անծանոթուհին ամազոնուհիների թագուհի Ֆալեստրիսն էր: Վարկած կա, որ «ամազոն» բառը ծագել է «առանց կրծքի» բառակապակցությունից, քանի որ ամազոնուհիներն իրենց երեխաներին կրծքով չէին կերակրում: Ենթադրվում է, որ նրանք հրաշալի էին կրակում նետ ու աղեղով ու վարժ կռվում էին կացնով: Արդյո՞ք դա այդպես է... այս հարցը տանջել է ինչպես հին գիտնականներին, այնպես էլ ժամանակակից գիտությանը: Սակայն շատ փաստեր, այնուամենայնիվ, համընկնում են, եւ հնարավոր է, որ ամազոնուհի-գեղեցկուհիներն ամենեւին էլ լեգենդ չեն եղել:



 



Ըստ տարբեր վարկածների, նրանք բնակվել են Կովկասում: Ամազոնուհիների մասին տեղեկություններ են պահպանվել դեռեւս Հոմերոսի մոտ: Այս առասպելական կանայք պատկերվել են հունական գրականության մեջ, արվեստի գործերում: Ռազմատենչ ամազոնուհիները Տրոյական պատերազմում կոտորվեցին վերջնականապես, նրանցից շատերը զոհվեցին, ոմանք վիրավորվեցին ու թողեցին ռազմի դաշտը, ոմանք էլ պարզապես ցիրուցան եղան ու ձուլվեցին տարբեր ազգերի մեջ: Դրանից հետո նրանց մասին սկսեցին պատմել միայն հեքիաթներում ու լեգենդներում: Որտե՞ղ է եղել ամազոնուհիների քաղաքը, իսկապե՞ս նրանք գոյություն ունեցել են, թե՞ ոչ. այս հարցերը դեռեւս ստույգ պատասխաններ չունեն: Սակայն որքան զարմացան հնեաբանները, երբ 1928 թվականին Սեւ ծովի ափին իշխանի գերեզման գտան. այն զրահապատ էր՝ վրան դրված նետ ու աղեղ եւ կացին: Ավելի մեծ էր գիտնականների զարմանքը, երբ պարզեցին, որ զինվորը կին է եղել...