ԱՎԾ ղեկավարի վադալասկան

ԱՎԾ ղեկավարի վադալասկան
Այսօր մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ երեկ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դուրս է հրավիրել ԱԺ դահլիճից Ազգային վիճակագրության ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին` առանց փողկապի և վերնաշապիկի ներկայանալու համար:ԱՎԾ մամուլի քարտուղար Հայկ Գիրգորյանը galatv.am-ի հետ զրույցում հաստատել է մամուլի հրապարակումը: «Ես կապվեցի պարոն Մնացականյանի հետ, փաստորեն, ինքը իրոք վադալազկայով է եղել ու իրոք պարոն Աբրահամյանը մոտեցել, ասել է, հետո փոխվել և հետ է եկել»,-նշել է մամուլի քարտուղարը և ավելացրել.



«Բայց ինչ-որ արտառոց բան չկա դրա մեջ»: