«Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» փառատոն Երեւանում

«Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» փառատոն Երեւանում
Փետրվարի 13-ին «Մոսկվա» կինոթատրոնում կբացվի «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» կինոփառատոնը, որի ընթացքում կցուցադրվեն Եվրոպայի եւ ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմեր, որոնք պատկերում են սիրո, ատելության, խիզախության մարդկային պատմություններ. հակամարտության կիզակետում, երբ մարդկային կյանքն արժեք չուներ, կային մարդիկ, ովքեր անում էին այն, ինչ ճիշտ է, փոխանակ անելու այն, ինչ հեշտ է:



 



Յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից առաջ կհնչի համապատասխան գործընկեր-դեսպանատան ներկայացուցչի խոսքը:



 



Մուտքն ազատ է: Ֆիլմերը կցուցադրվեն ամեն չորեքշաբթի, մինչեւ ապրիլի 10-ը: