Պուտինը պարգևատրել է հայ մտավորականների

Պուտինը պարգևատրել է հայ  մտավորականների
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրել է հայ եւ ռուս մտավորականների:Ռուսաստանի հետ բարեկամության հաստատման եւ համագործակցության գործում ունեցած ավանդի, ինչպես նաեւ մշակութային եւ գիտական կապերի ամրապնդման համար ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը պարգեւատրվել է Պուշկինի մեդալով:



Հայաստանում ռուսերեն լեզվի պահպանման եւ տարածման համար շնորհակալագիր է ստացել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: