Վախճանվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը

Վախճանվել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը
Վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը։ Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ. մայիսի 24-ին, Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Ուսանել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում։ Հակոբ Հակոբյանը 1934–54 թթ-ին (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953 թ-ին Բուխարեստում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954 թ-ին մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958 թ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959 և 1961 թթ-ին՝ Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962 թ-ին Հակոբյանը հայրենադարձել է:



Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպ շքանշաններով, արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին: Հակոբյանը 1988 թ-ին ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ:  Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր: