Լոռու մարզում հիմնվել է «Հրանտ Դինք» սոճու անտառ

Լոռու մարզում հիմնվել է «Հրանտ Դինք» սոճու անտառ
«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը «Հայաստան ծառատունկ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում հիմնել է 32,4 հեկտար անտառ` տնկելով 128 հազար տնկի:



 



 



«Էկոլուրը» տեղեկացնում է, որ մարզի Ֆիոլետովո համայնքում հիմնել է  «Հրանտ Դինք» սոճու անտառը՝ 11 հեկտար տարածքում տնկելով 50 000 տնկի, Կաթնաջուր համայնքի տարածքում հիմնել է «Կաթնաջուր» անտառը` 21,4  հեկտար տարածքում տնկելով ավելի քան 78 000  հացենու, սոճու եւ  կաղնու տնկիներ:



 



«Էյ Թի Փի» ԲՀ-ն հիմնադրվել է 1994 թ.-ին: Մինչ օրս Հայաստանի 800 վայրերում տնկվել է ավելի քան 3 500 000 ծառ: