Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցը տեղին էր.Արմեն Մարտիրոսյան

Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցը տեղին էր.Արմեն Մարտիրոսյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է, թե արդյոք ճի՞շտ է, որ ինքը եղել է Եվրոպայի խաղատներից մեկում ու 70 միլիոն եվրո տանուլ տվել:



Hraparak.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Փոստանջյանի այդ հարցին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց. «Զարուհի փոստանջյանը որպես ընտրված պատգամավոր իրավունք ունի Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր պաշտոնատար անձի հարց տալ ցանկացած վայրում»: Վերջինս նշեց նաև, որ Զարուհի Փոստանջյանի բարձրացրած հարցը տեղին էր: