Կահույքի խանութում շնագայլ են հայտնաբերել

Կահույքի խանութում շնագայլ են հայտնաբերել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Ազատության փողոցի թիվ 23 շենքի առաջին հարկում գտնվող կահույքի խանութում աղվես է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները խանութում հայտնաբերել են շնագայլ, որին տեղափոխել են անվտանգ տարածք: